40.1895, 44.3085
1827թ. Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից մեկն է, որի ընթացքում Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից եւ միացավ Ռուսաստանին: Հայկական Օշական գյուղի մոտակայքում տեղի ունեցավ արյունալի ճակատամարտ պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի բանակի և պարսից զորքերի կողմից պաշարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին օգնության շտապող գեներալ-լեյտենանտ Ա.Ի.Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական ռազմական ջոկատի միջև: Օշականում տարած հաղթանակը հավերժացվեց 1833-1834 թվականներին 1131 զոհված ռուս զինվորների պատվին կառուցած հուշարձանով: Հուշարձանը հանդիսավորությամբ բացվեց 2011թ. ապրիլին վերականգնումից հետո:
Спасибо!
Теперь редакторы в курсе.