40.738505, 44.866615

Համառոտ նկարագրություն: Ուղղափառ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 80-ական թվականներին ներգաղթյալների կողմից, Արևմտյան Հայաստան տանող Դիլիջան-Ալեկքսանդրապոլ գլխավոր մայրուղու շինարարության ժամանակ։
Մանրամասն նկարագրություն:
19-րդ դարի 80-ական թվականներին ցարական կառավարությունը սկսեց դեպի Արևմտյան Հայաստան տանող գլխավոր մայրուղու կառուցումը Դիլիջան-Ալեքսանդրապոլի միջով։ Այս ճանապարհի կառուցումը նպաստում էր տարբեր ազգությունների մասնագետների ներհոսքը Դիլիջան, որոնցից շատերը հիմնվում էին այստեղ, կառուցում տներ, արհեստանոցներ, խանութներ։ Վերաբնակիչների թվում էին ռուսները, հույները, հրեաները, գերմանացիները և այլ ազգությունների ներկայացուցիչները։
Ուղղախառները Դիլիջանում կառուցեցին գմբեթավոր եկեղեցի կամարով և զանգակատնով։ Եկեղեցու տարածքում թաղված են ռուսական բանակի կապիտան Դ․Ս․ Տոմիչը (1858—1907) և գեներալ Ե․Ե․ Վիշինսկին(1873 — 1920)։
Եկեղեցին, ինչպես նաև Վիշինսկու գերեզմանը ավերվել են 20-րդ դարի 50-ական թվականներին սողանքի պատճառով։ Տոմիչի գերեզմանը պահպանվել է։