40.939216, 44.440775

Համառոտ նկարագրություն

Պուշկինի լեռնանցքը (Դվալի լեռնանցք)՝ լեռնանցում է Հայաստանի Լոռու մարզում, Բազումի լեռնաշղթայի արևելյան մասում:

Լեռնանցքը հայտնի է նրանով, որ 1829 թվականի հունիսի 11-ին Ալեքսանդր Պուշկինն, իր իսկ խոսքով, լեռնանցքից ոչ հեռու՝ հայկական փոքրիկ Գարգառ (այժմ ՝ Պուշկինո) գյուղի մոտ հանդիպել է Պարսկաստանից Թիֆլիս տեղափոխվող սայլի, որում եղել է ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը ։

Հանդիպման վայրում կառուցված է աղբյուր-հուշարձան:

Մանրամասն նկարագրություն

Պուշկինի լեռնանցքը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա։

Լեգենդի համաձայն` Ալեքսանդր Պուշկինը, որն ուղևորովում էր Էրզրում դեպի գործող ռուսական կայսերական բանակ, ճանապարհին հանդիպել է այն սայլին, որով տեղափոխում էին Թեհրանում սպանված ռուս մեծ գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի մարմինը, ով սպանվել էր պարսիկ մոլեռանդի կողմից։ Պուշկինի հարցին, թե ում են տանում, պատասխանել են. «Գրիբոյեդին»։

Մեջբերում Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Արզրում»-ից`

«Ես սկսեցի բարձրանալ Բեզոբդալ լեռը, որը Վրաստանը բաժանում է հինավուրց Հայաստանից։ Գետի բարձր ափին ես տեսա Գերգեր ամրոցը: Ես անցա գետի վրայով: Երկու եզ` սայլին լծած, բարձրացան զառիվեր ճանապարհը: Սայլն ուղեկցում էր մի քանի վրացի: “Որտեղի՞ց եք“,-ես նրանց հարցրեցի: «Թեհրանից»: – «Ի՞նչ եք տանում»: – «Գրիբոյեդին»։

1937 թվականին բանաստեղծի մահվան 100-րդ տարելիցին Բազումթառ (Բեզոբդալ) լեռան գագաթին քանդակագործ Սմբատ Սարգսյանի և ճարտարապետ Գեորգի Մուրզայի կողմից կանգնեցվել է հուշարձան-աղբյուր՝ բրոնզե հարթաքանդակով, որում պատկերված է ռուս գրականության երկու հանճարների հանդիպումը։

Ըստ նախնական նախագծի, Պուշկինի հուշարձանը պետք է տեղադրվեր հենց լեռան վրա, հանդիպման վայրում, բայց երկրաբանական պայմանները թույլ չտվեցին դա անել և հուշահամալիրը տեղափոխվեց ինը հարյուր մետր ներքև՝  հին մայրուղու մոտ: