Համառոտ նկարագրություն
՝Սբ. Արսենի Սերբսկու եկեղեցին Գյումրու «Կազաչի պոստ»-ում Հայաստանում ամենամեծ ռուսական եկեղեցին է: Կառուցվել է պետական միջոցներով 1910 թվականին ճարտարապետ Ֆյոդոր Վերժբիցկու զինվորական եկեղեցու տիպով: Այն կառուցվել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմում զոհված Բաքվի 153-րդ հետևակային գնդի զինվորների հուշարձանի մոտ։

Մանրամասն նկարագրություն
Բաքվի 153-րդ հետևակային գնդին կից գործում էր արշավային եկեղեցի, որը կրում էր Սբ. Արսենի Սերբացու անունը։ Հենց այդ պատճառով էլ Գյումրիի Կազակական պահակակետում գտնվող եկեղեցուն շնորհվեց Սերբ երկրորդ արքեպիսկոպոսի անունը (կյանքի տարիներ XII դար-1266): Նրա հիշատակի տոնը նշվում է նոյեմբերի 10-ին:
Եկեղեցին գործել է մինչև 1917 թվականը, հետո լքվել։ 2010 թվականին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ սկսվեցին վերականգնողական աշխատանքները, որոնք այնուհետեւ դադարեցվեցին: Սակայն, չնայած դրան, եկեղեցում ժամանակ առ ժամանակ մատուցվում է պատարագ, կատարվում եկեղեցական ծես:

Նախապատմություն
Կայսր Նիկոլայ 2-րդը, որը խոր հավատքի հետևորդ էր, մեծ ուշադրություն է դարձրել ռուս ժողովրդի կրոնական ընդհանրությանը և համախմբվածության ամրապնդմանը: Նրա կառավարման շրջանում (1894-1917) վերականգնվել և կառուցվել են բազմաթիվ տաճարներ, եկեղեցիներ, մատուռներ, սրբադասվել են տասնյակ ռուս սրբեր՝ սկսած սուրբ Սերաֆիմ Սարովսկուց։ Այդպիսով, 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունում գործում էր ավելի քան 50 հազար ծխական եկեղեցի, 1000 վանք 50 հազար վանականներավ, մոտ 100 եպիսկոպոսներ եւ շուրջ 100 հազար հոգեւորական դասի ներկյացաուցիչ՝ ներառյալ հոգեւորականներ եւ սարկավագներ:
1901 թվականին հաստատվեց տիպային զինվորական եկեղեցու նախագիծը, որը մշակվել է ռուս ճարտարապետ Ֆյոդոր Վերժբիցկու կողմից։

1901-1917 թվականների ընթացքում կառուցվել է 66 տաճար՝ Պետերգոֆում, Վարշավայում, Մոսկվայում, Ֆերգանայում, Պսկովում, Սամարղանդում, Գյումրիում, Երևանում, Կարսում, Բաքվում և այլուր։ Նրանք ավանդաբար կառուցվել են աղյուսից, բյուզանդական եւ հին ռուսական ճարտարապետական ձևերի տեղայնացմամբ:
Զինվորական եկեղեցիները ուղղանկյուն էին, ընդարձակ (այնտեղ կարող էր տեղավորվել մինչև 1200 մարդու), կառույցը պսակում էր երկու գմբեթ: Մի գմբեթը գտնվում էր խորանի վերեւում, մյուսը ՝ մուտքի վերևում և ծառայում էր որպես զանգակատուն: