Կոորդինատրեն: 40.485361N,  44.29988E

Երկաթուղային եկեղեցին ի պատիվ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի Վանաձորում (թուրք․ Ղարաքիլիսա) կառուցվել է 19-րդ դարի վերջին, բարեպաշտ կայսր Նիկոլայ II-ի կառավարման օրոք և անվանվել է նրա երկնային հովանավոր սրբի անունով։ Ժամերգությունները վերսկսվել են 1993 թ․, իսկ եկեղեցին նորից օծվել է հանուն Սուրբ Աստվածամոր ծննդյան։

Մանրամասն նկարագրություն 

Իսկզբանե Նիկոլայ Հրաշագործի տաճարի տեղում փայտե ուղղափառ եկեղեցի էր, սակայն ռուս-պարսկական պատերազմի ժամանակ պարսիկներն այն հրկիզեցին։

1893-1895թթ․ այրված եկեղեցու տեղում կառուցվեց քարե տաճար՝ ռուս ճարտարապետ Ա․Ն․Պոմերանցևի նախագծով (1849-1918)։ Այն հանդիսանում է Սուրբ Սոֆիայի տաճարի յուրատեսակ նորարական կրկնօրինակը։

Սուրբ Նիկողայոս Հրաշագործի երկաթուղային եկեղեցին Վանաձորում կառուցվել է բարեպաշտ կայսր Նիկոլայ II-ի կառավարման օրոք և անվանվել նրա երկնային հովանավոր սրբի անունով։ Խորհրդային շրջանում եկեղեցին փակվել էր: Ժամերգություներն այստեղ վերսկսվել են 1993թ. սեպտեմբերի 21-ից: Եկեղեցին կրկին օծվել է ի պատիվ Սուրբ Աստվածամոր ծննդյան:

Վանաձորը (Ղարաքիլիսա) ինչպես նաև Գյումրին (Ալեքսանդրապոլ) ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ  բազմիցս եղել է ռազմական թաթերաբեմ։ Իսկ  1918թ․ մայիսի 24-29 հայերը կատաղի մարտերի բռնվեցին թուրքերի բռնազավթիչների դեմ, որոնք խախտելով 1917թ․ դեկտեմբերին Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած զինադադարը 1918թ. զավթեցին Երզնկան, Սարիղամիշը, Կարսը իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։ Այնտեղից թուրքական բանակի մի մասը շարժվեց Երևանի ուղղությամբ (տես՝ Սարդարապատի հերոսամարտ, 1918), իսկ մյուս մասը դեպի Ղարաքիլիսա։ Հանդիպելով ուժգին դիմադրության Ղարաքիլիսայում ու Բաշ-Ապարանում ՝ թուրքերը ստիպված եղան դադարեցնելու իրենց առաջխաղացումը դեպի Արևելյան Հայաստանի խորքը։ Ղարաքիլիսայի մասին հիշատակումներ կարելի է հանդիպել բազմաթիվ պատմական փաստաթղթերում։