Կոորդինատներ: 41.0163497N, 44.2903250Е
Ուրասար գյուղը (հին անվանումները Նովոպոկրովկա, Կույբիշև) գտնվում է հայ-վրացական սահմանից ոչ հեռու։ Հիմնադրվել է Ձորագետ (Կամենկա) գետի ափին,
ըստ տարբեր տեղեկությունների 1830-1850-ական թվականներին (2025 թվականին նշվել է Ուրասարի 195-ամյակը) ռուս վերաբնակիչների կողմից և անվանվել Նովոպոկրովկա։ Այդ անվանումը բնակավայրը ստացել է ի պատիվ սբ․Աստվածածնի հովանու/թիկնոցի (ռուս․ покров), որի շինարարությունը սկսվել է ենթադրաբար XIX դարի կեսերին և ավարտվել զանգերի տեղադրմամբ 1901 թվականին։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին դադարեց գործելուց։ Եկեղեցում սկզբում կազմակերպվեց կինոթատրոն, այնուհետև՝ պահեստ։ 1989 թվականին եկեղեցին հայտնվեց խարխուլ վիճակում։
2015 թվականին բանասիրական գիտությունների դոկտոր Միխայիլ Ամրիխանյանի ջանասիրությամբ ձեռնարկվեց եկեղեցու վերականգնումը։ Այդ նախաձեռնությանը միացավ Հայաստանյայց Աառաքելական Սբ․Եկեղեցու Գուգարաց թեմի նախկին առաջնորդ Սեպուհ Չուլջյանը, իսկ գյուղացիները պատրաստեցին փայտե նստարաններն ու հոգ են տանում եկեղեցու մասին։ Տոն օրերին երեկղեցի է այցելում հոգևորականը և անցակցնում ժամերգություն։
Պահպանվել են չափաբերական մատյաններ, եկեղեցու սպասավորների և սաղմոսերգուների անվանացանկերը, ովքեր հոգևոր ծառայությունը սկսել էին դեռևս եկեղեցու կառուցումից առաջ։ Օրինակ` Իլյա Խանդամովը հոգևորական ծառայություն է իրականացրել 1885-1895 թթ․, Գրիգորի Բունիաթովը՝ 1895-1900թթ․, Յակով Բոգատիրյովը՝ 1900-1901 և այլք։ Սաղմոսերգուներից մեկի՝ Թեոդոր Դորոգոնովի ծոռնուհին՝ Նոնա Հայրապետյանը (մայրական գծով Դորոգոնովա) աշխատում է տեղի դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։
Ուրասար գյուղում ապրում է մոտ 400 մարդ, որից 12-ը՝ ռուս։
Աղբյուրներ՝
• Ստեփանավանի համայնքապետարան/Stepanavan municipality //
• История села Урасар // https://urasaridproc.blogspot.com/2017/06/blog-post.html




Спасибо!
Теперь редакторы в курсе.