Կոորդինատները‘ 40.169497 N, 44.490566 E
Համառոտ նկարագիր
Անվանվել է ռուս հրամանատար գեներալ-ֆելդմարշալ Իվան Պասկևիչի պատվին, որը 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Երևանը գրոհող ռուսական զորքերի հրամանատարն էր։ Վեր է խոյանում Երևանի արևմտյան մուտքի մոտ։ Լավ դիտահարթակ է:
Մանրամասն նկարագրություն
1827 թվականի հոկտեմբերին Երևան բերդաքաղաքի պարիսպների մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որը շրջադարձային եղավ 1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ընթացքում: Բազմաթիվ ճակատամարտերից ու երկար պաշարումից հետո Երևանն ազատագրվեց ռուսական զորքերի և հայ աշխարհազորայինների կողմից պարսկական դարավոր տիրապետությունից:
Պարսկաստանը հանձնվեց և, խաղաղություն խնդրելով, ստորագրեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով նշանավորվեց ռուս-պարսկական պատերազմի ավարտը և Արևելյան Հայաստանի ազատագրումը պարսկական դարավոր լծից:
Պարսկաստանի հետ կնքված հաշտության պայմանագրի համաձայն՝ Երևանի և Նախիջևանի խանությունները մտան Ռուսական կայսրության կազմի մեջ: Ռուսական զորքերի հրամանատարն էր գեներալ-ֆելդմարշալ Իվան Պասկևիչը, ով հետագայում ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Իսկ բլուրը, որտեղից Պասկևիչը ղեկավարել է բերդի պաշարումը, անվանակոչվեց ի պատիվ նրա: Այստեղ տեղադրված է նաև զորավարի կիսանդրին։
Спасибо!
Теперь редакторы в курсе.