Կոորդինատներ: 40.7956016N,  44.5149151E

Համառոտ նկարագիր

Վանաձոր քաղաքը (հին անվանումը Ղարաքիլիսա) գտնվում է Լոռու մարզում՝ ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Ռուսական Կայսրության պաշտպանական զորքերի համար շատ կարևոր ռազմավարական տեղանքում։

Մանրամասն նկարագիր

1801թ․ ամբողջ Լոռու շրջանը Վրաստանի հետ միասին միացավ Ռուսական կայսրությանը։ 1826թ․ Ղարաքիլիսա բնակավայրն ամբողջովին ավերվեց Հասան խանի կողմից ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։

1828թ. ռուսները հիմնեցին նոր քաղաք՝ որպես զորքերի տեղակայման խոշոր կենտրոն 1828-1829թթ. թուրքական պատերազմի ժամանակ։ Քաղաքում շատ ռուսներ էին ապրում:  Ըստ Խաչատուր Աբովյանի 1820-ականների վերջին Ղարաքիլիսայի բնակչությունը կազմում էր 600-ից ոչ ավել․ նրանք հիմնականում վերաբնակիչներ էին Երևանից։ 

1849թ․ քաղաքը մտավ Ռուսական կայսրության Երևանի նահանգի կազմի մեջ։ Իր նոր վարչական կարգավիճակին համապատասխան Ղարաքիլիսան լցվեց Կարսից, Արդահանից, Կարինից (Էրզրում), Դարոյնքից (Բայազետ), ինչպես նաև Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներից գաղթած հայ ընտանիքներով։   

Քաղաքը զգալի վերելք ապրեց 1899թ․ դեպի Թիֆլիս գնացող երկաթգծի կառուցումից հետո։ Կայարանի մոտ է գտնվում երկաթուղային եկեղեցին ՝ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի անունով, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ բարեպաշտ կայսր Նիկոլայ II-ի օրոք և անվանվել ի պատիվ  կայսեր երկնային հովանավորի ։

Քաղաքի մոտակայքում է տեղի ունեցել 1918թ․ մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտը։

 

Սկզբնաղբյուր: https://ermakvagus.com/Asia/Armenia/vanadzor-rus.html