Արագացի արևմտյան գագաթը ՝ ռազմավարական կարևոր վայր է․ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Ռուսական կայսերական բանակի սպաներն այստեղից հետևում էին Օսմանյան կայսրության տարածքին։ Սակայն ո՞վ էր Պաստուխովը և ի՞նչ էր անում Արագացի վրա՝ պատմեց Ելենա Շուվայևան՝ Ռուսական տան պատմական ծրագրերի համակարգողը։
Անդրեյ Վասիլևիչ Պաստուխովը – հանրահայտ ռազմական մասնագետ էր, գիտաշխատող, հայտնագործող և լեռնագնաց։ «Լեռնագնացներից շատերը գիտեն և ձգտում են անցնել Պաստուխովի երթուղով, որը ներառում է Էլբրուսի, Կազբեկի, Արագացի, Մեծ և Փոքր Մասիսների գագաթները, – կիսվեց Ելենան։ Անդրեյ Վասիլևիչը հետազոտական նպատակներով Արագաց է բարձրացել 1893 և 1895թթ․, եղել է Արագացի երկու գագաթներում 1893,1894,1895թթ․»։
Պաստուխովը ոչ միայն կազմել է
Արագացի և Արարատի տեղագրական քարտեզները, որոնք նույնսիկ ժամանակակից չափանիշներով առանձնանում են ճշգրտությամբ, այլև առաջինը չափեց ֆիրնգլետչերները Հայկական լեռնաշխարհում և ապացուցեց, որ դրանք հնագույն սառցագոյացություններ են, որոնցում առկա են նախապատմական միկրոօրգանիզմներ։
Ռուս հետազոտողն իրականացրել է դիտարկումների լայնածավալ ծրագիր, կազմել է շատ լեռնագագաթների քարտեզներ, հաստատել է Անդրկովկասյան տրիանգուլյացիայի կապը Հյուսիսկովկասյանի հետ։ Յուրաքանչյուր ճամփորդությունից նա վերադառնում էր սառցագոյացությունների քարտեզներով, հանքանյութերի, լեռնային հանքաքարերի հավաքածուներով, ապա արդյունքում գրում էր իր ճանաչողական նկարագրերը կենդանիների, թռչունների ու միջատների մասին այն վայրերում, ուր դեռ մարդկությունը ոտք չէր դրել։
Спасибо!
Теперь редакторы в курсе.