Կովկասյան հրաձգային հրանոթային դիվիզիոնի 9-րդ մարտկոցի հրամանատար Կոնստանտին Ավգուստովիչ Վատերկամպֆը թաղված է եկղեցու գերեզմանոցում Լոռու մարզի Պուշկինո գյուղում։ Սև մարմարից տապանաքարը կանգներել են ընտանիքը, ընկերները և ծառայակիցները։ Եկեղեցին քանդել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին, իսկ նրա տեղում կառուցել դպրոց։ Եկեղեցու խոնարհումից հետո ռուս սպայի հուշաքարը տեղափոխել են գերեզմանոց։ 

Կոնստանտին Ավգուստովիչ Վատերկամպֆը ծնվել էր 1856 թվականի մայիսի 14-ին, մահացել՝ 1903թ․ օգոստոսի 9-ին։ Պուշկինո գյուղի տարածքում էր գտնվում կազակների հեծելազորային զորամասը։ Գյուղը կոչվում էր Հեր հեր՝ ռուսերեն՝ Գեռ-գեռ (երբեմն նաև Գյառ-գյառ)։ Այստեղ էր գիշերել Ա․Ս․Պուշկինը։

Հետագայում այս տարածքում տարբեր զորամասեր են եղել, այդ թվում և հրթիռային։

Տարվում են տեղեկատվության որոնման աշխատանքներ։