Գյումրու զբոսայգին գտնվում է քաղաքի պատմական միջուկում և հանդիսանում է այգու մշակությի գեղեցիկ նմուշներից մեկը։ Քչերին է հայտնի, որ մինչև 19-րդ դարի կեսերն այս տարածքը եղել է Բերդի մեծ այգու բլրակը՝ «գորկա» (Горка большого крепостного сада), որի պատճառով տեղացիները մինչ այժմ ռուսական ոճով այն անվանում են «գորկի սադ» (նշենք, որ այս անվանումը որևէ աղերս չունի ռուս գրող Մաքսիմ Գորկու անվան հետ)։ Բուսականություն այս տարածքում չի եղել և այն սկսել է կանաչապատվել ավելի ուշ ռուսական զորքերի սպա գեներալ Պրասկովնյակովի ջանքերով։ Ռուսական կայսրության տարբեր նահանգների անտառտնտեսություններից Քաղաքային վարչությունը պատվիրել է մի քանի հարյուր տնկի՝ եղևնի, սոճի և այլ դեկորատիվ ծառեր։ Այգի է բերվել սևահող ծաղիկների և թփերի համար՝ պատվիրվել սերմեր։ Հարևանությամբ 19-րդ դարի 80-ական թվականներից գործել է քաղաքային թատրոնը՝ Անդրկովկասում ամենահին թատրոններից մեկը (հետագայում՝ Շինարարների պալատ, ներկայիս Թումո կենտրոն), իսկ զբոսայգու տարածքը պարսպապատվել։ Շնորհիվ քաղաքի բնակչուհի Ջավահիր Դրամփյանի նյութական օգնության՝ կառուցվել է զբոսայգու ջրամատակարարման համակարգը կավե խողովակներով։ 20-րդ դարի սկզբին կառուցվել են նաև տաղավարներ, տեղադրվել նստարաններ։ Կայսրեական ընտանեկան տոների կապակցությամբ կազմակերպվել է տոնական լուսավորություն։
Խորհրդային շրջանում այգին անվանակոչվել է հայտնի հեղափոխական Ստեփան Շահումյանի անունով, սակայն տեղացիների մոտ այն չարմատացավ։ Այգում տեղադրվեցին կարուսելներ, տարաբնույթ ատրակցիոններ, հանգստյան օրերին նվագում էր փողային նվագախումբը։ Երևան եկան այն ժամանակաշրջանի համար ստանդարտ «Թիակով աղջիկը» քանդակը, ռոտոնդան և իհարկե հեղափոխականներին նվիրված հուշարձանը։
Մեր ժամանակներում այգին հարստանում է նոր քանդակներով և արձանախմբերով, ժամանցի վայրերով և հանդիսանում է քաղաքացիների սիրված հանգստի վայր։
2012թ․ զբոսայգում տեղադրվեց ռուս գրող Ա․Ս․Պուշկինի արձանը։ Քանդակագործ Ն․Կուզնեցով-Մուրոմսկու այս աշխատանքը քաղաքին է նվիրաբերել Ռուսաստանի գտրողների միությունը։
Նյութի աղբյուրներն են Հայաստանի ազգային արխիվի, ինչպես նաև
Կումայրի ակրգելոց-թանգարանի նախկին տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանի հարցազրույցի նյութերը, որոնք հասանելի են https://168.am/2018/04/15/935965.html. հղումով։
Спасибо!
Теперь редакторы в курсе.