Կազմավորվել է 1726թ․դեկտեմբերի 15-ին
Գնդի տոնը՝ հունվարի 6-ին
Տեղակայումը մինչև 20-րդ դարի սկիզբ՝ ք․Ալեքսանդրապոլ (այժմ Գյումրի), ավելի ուշ՝ ք․Կարս
Ծառայության ընթացքում գունդը բազմիցս վերակազմավորվել է և անվանափոխվել։ 1917թ․ մարտին անվանվել է «Գեներալ-ֆելդմարշալ իշխան Բարյատինսկու 80-րդ հետևակային Կաբարդինյան գունդ»։ 1918թ․ սկզբներին՝ կազմալուծվել։
Գունդը մասնակցել է 1826–1828 թթ․ ռուս-պարսկական և 1828–1829 թթ․ ռուս-թուրքական պատերազմներին, 1817–1864թթ․ Կովկասյան պատերազմին, 1873թ․ Խիվայի արշավանքին, 1877–1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմին, 1877–1879 թթ․ Ախալթեքինի արշավանքին, 1914–1918թթ․ Առաջին աշխարհամարտին։
Առնոլդ Լվովիչ Զիսսրեմանի մոտ պահպանվել են տեղեկություններ առ այն, որ 1826–1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ գունդը տեղակայված էր Գյումրիում և պատերազմի սկզբին զբաղված էր Կաբարդայում խաղաղություն պահպանելով, Ռուսաստանի և Անդրկովկասի միջև ճանապարհային հաղորդակցությունն ապահովելով Վլադիկավկազի և Գեորգիևսկի միջակայքում, երբ վերջապես 1827թ․ նրան ներգրավեցին գործող կորպուսի կազմի մեջ։ Պարսիկների հետ կնքած Թուրքմենչայի պայմանագրի թանաքը դեռ չէր հասցրել չորանալ, երբ Ռուսաստանը ներքաշվեց Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ և Կովկասում ռազմական գործողությունները սկսվեցին՝ «հունիսի 14-ին Գյումրիից Կարս շարժվելով»։ 1829թ․ Կաբարդինյան գունդը տեղակայվեց Բայազետում և մասնակցեց Էրզրումի գրավմանը։ «Եվ միայն հետագայում, վերդառնալով Փոքր Ասիայից, Կաբարդինյան գունդը վրա հասած լեռնցիների հետ անընդմեջ պատերազմում կրկնակի անգամ ձեռք բերեց այն փառքը, որով պսակված էր․․․և բարձրացրեց այն աստիճանի, որին կանգնած է նորից»։
Գունդն ուներ Գեորգիևյան դրոշ (առաջին անգամ այն շնորհվել է 1859թ․)՝ Ալեքսանդրովյան հոբելյանական ժապավենով և գրությամբ․ «Ավարի զորքերից մարտական դրոշը վերցնելու համար Իորա գետի մոտ 1800թ․ նոյեմբերի 7-ին, գրոհով Ախուլգոն 1839թ․ օգոստոսի 22-ին, 1845թ․հունիսի 14-ին՝ Անդին, հուլիսի 6-ին՝ Դարգոն, իսկ 1859թ․ ապրիլի 1-ին՝ Վեդեն աուլը գրոհով գրավելու համար»։ 1865-ին շնորհված Գեորգիևյան չորս արծաթե ընծա՝ «1864թ․ արևմտյան Կովկասը նվաճելու համար», 39-րդ եգերական գնդին 1813թ․ շնորհված արծաթե փող՝ «1813թ․ Չենստոխով ամրցոի գրավման ժամանակ գերազանցության համար» (1834թ․ այն միացվել էր Կաբարդինյան գնդին), գլխարկներին ամրացված նշաններ՝ «Գերազանցության համար» գրառումով, որոնք շնորհվել են գնդի տարբեր գումարտակներին 1814 և 1830թթ; 1868թ․ շնորհված հատուկ երաժշտական ազդանշան «Արշավ մարտական գերազանցության համար»; 1879թ․ մարտական գերազանցության համար շնորհված հատուկ սպայական համազգեստի կոճականցքեր։
Կաբարդինյան գունդը ճանաչված էր ոչ միայն մարտական հաջողություններով։ Գնդի երաժիշտները Ալեքսանդրապոլի Քաղաքային վարչության խնդրանքով համերգներով ելույթ էին ունենում քաղաքային այգում։
Նյութի աղբյուրներն են՝
- Հայաստանի Ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերը;
- ՌԴ Պետական պատմության թանգարանի պաշտոնական կայքէջի նյութերը՝ https://rm.shm.ru/core/regiment/80 հղումով;
- Зиссерман А.Л., История 80-го пехотного Кабардинского генерал-фельдмаршала князя Барятинского полка (1726-1880) [в 3т.]/ составил А.Зиссерман,- Санкт-Петербург, Типография В.Грацианского, 1881.- 3т.;
Историческая справка по 80-му Кабардинскому полку https://antologifo.narod.ru/pages/list2/histore/ist80P.htm․
Спасибо!
Теперь редакторы в курсе.