Կոորդինատներ՝ 40.9953156, 44.4382439
Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին կառուցվել է 1846 թվականին (այլ տվյալներով 1879թ․) Նիկոլաևկա գյուղի կենտրոնում (ներկայիս Ամրակից ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավանից ոչ հեռու) կազակական բնակատեղիի հավատացյալների համար: Մեզ հասած շինությունն ամենայն հավանականությամբ կառուցվել է ХХ դարի 10-ական թվականներին։ Այս ոչ մեծ կառույցն իրենից ներկայացնում է մոդեռնի ճարտարապետության նեոռուսական ուղղության գեղեցիկ նմուշ, որն իր ոճով մոտ է նկարիչ և ճարտարապետ Անդրեյ Պետրովիչ Ապլակսինի նախագծերին։ Խաչաձև եկեղեցու փոքր-ինչ երկարավուն թևքերն ունեն գլխիկներով ավարտվող սեպաձև տանիք։ Միջնամասում վեր է խոյանում բրգաձև շինությունը՝ եզերված փոքր հնգյակով։ Անկյունագծով տեղադրված զանգակատունը կառուցված է բաց ծավալուն տեսքով և պսակված է սեպաշար խաչաձև տանիքով։ Եկեղեցին պատկանում էր Ռուս ուղղափառ եկեղեցու Վրաց էկզարխատին։
Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ եկեղեցու շենքը լուրջ վնասվել էր, բայց չէր փլուզվել։ 1988 թվականից ի վեր եկեղեցին, որ համարվում էր պատմամշակութային նշանակության հուշարձան, դադարեց գործել։ 2009 թվականին գյուղապետարանի վարչակազմի թույլտվությամբ եկեղեցու սրբապատկերներն ու սքեմներն ընծայվեցին Գյումրու սբ․Ալեքսանդրա եկեղեցուն (102-րդ ռազմաբազա) և արխիստրատիգ Միքայելի ժամատանը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սբ․Նիկողայոս Հրաշագործի հիշատակը նշում է դեկտեմբերի 7-ին՝ ճիշտ այն օրը, երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժեց իր անվան եկեղեցին։ Ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Աղբյուրը՝
• https://ru.armeniasputnik.am/society/20200106/21625856/Dveri-Santa-Klausa-zakryty-grustnaya-istoriya-krasivogo-ugolka-Armenii.html
• https://hetq.am/ru/article/109678
• https://www.armmuseum.ru/news-blog/2018/9/24/—1

Спасибо!
Теперь редакторы в курсе.