Կազակների ավանը թաղամաս է Գյումրիում հարուստ ճարտարապետական ժառանգությամբ։

Դեռևս 1804-1805թթ, երբ սկսվեց առաջին ռուս-պարսկական պատերազմը և ռուսական զորքերը մտան Գյումրի, նրանք ձևավորեցին փոքր թաղամաս, որը կոչեցին Սլոբոդա (Слобода, слободка)։

Գյումրին (հին անվանումները Կումայրի, Ալեքսանդրապոլ) քաղաք է Շիրակի մարզում Հայաստանի և Թուրքիայի սահմանային գոտում, հանրապետության երկրորդ քաղաքն է։

1555թ․ Կումայրին ընդգրկվել է Պարսկաստանի տարածքի մեջ։ 1801թ․ Շիրակ մտան ռուսական զորքերը։ 1804-1813թթ․ ռուս-պարսկական պատերազմից հետո, ի թիվս այլ քաղաքների անցնում է Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1829թ․ քաղաքկն այցելում է Ա․Ս․Պուշկինը դեպի Էրզրում կատարած ճանապարհորդության ժամանակ։ 1837թ․ Գյումրիում հիմնվում է ռուսական ամրոց, նույն թվին քաղաքն այցելում է կայսր Նիկոլայ I և քաղաքան անվանափոխվում է ի պատիվ վերջինիս կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի համանուն հովանավոր սրբի ՝ Ալեքսանդրապոլ։

Գյումրիում ցայսօր պահպանվել են թաղամասերի ժողովրդական անվանումները՝ «բոշի թաղ», «թուրքի թաղ» և, իհարկե, Սլաբոդկա։

1910թ․ Կազաչի պոստում պետական գումարներով կառուցվել է Սուրբ Արսենի Սերբսկու եկեղեցին՝ ամենամեծ ուղղափառ եկեղեցին Հայաստանում։ Կառուցված է այն ճարտարապետ Ֆյոդոր Վերժբիցկու զինվորական եկեղեցու տիպով 1877-1878թթ․ ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորներին նվիրված հուշարձանի կողքին։