Կոորդինատներ: 40.7880N, 43.8264E
Ֆյոդոր Ալեկսեևիչ (Ալեքսանդրովիչ) Գուբսկի (1823—1878) – Ռուսական կայսերական բանակի գեներալ-մայոր, 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի հերոս։ Գուբսկու հուշարձանը կանգնեցված է Գյումրու ռուսական ռազմաբազայի Մեծ բերդի ռազմական ավանում, Սուրբ նահատակ Ալեքսանդրայի եկեղեցու կողքին։
Ֆյոդոր Գուբսկին ծնվել է 1823 թ․, դաստիրակվել է 1-ին կադետական կորպուսում և 1842 թ․ ծառայության անցել հեծյալ-հրետանային 19-րդ գուրմարտակում՝ որպես ենթասպա։
1861թ. կապիտան Գուբսկին գերազանց ծառայության համար տեղափոխվում է լեյբ-գվարդիայի հեծյալ-հրետանի, 1864թ.՝ ստանում գնդապետի կոչում և նշանակվում սկզբում 5-րդ հեծյալ գումարտակի, այնուհետև՝ Կուբանի կազակական հեծյալ-հրետանային բրիգադի հրամանատար։
1871թ․, ստանալով գեներալ-մայորի կոչում, Ֆ.Ա.Գուբսկին ստանձնել է գվարդիայի հեծելազորայն-հրետանային բրիգադի հրամանատարությունը, 1873-ին նշանակվել Կովկասի ռազմական շրջանի հրետանու պետի օգնական, իսկ 1877թ նոյեմբերին՝ Կովկասում թուրքերի դեմ գործող կորպուսի հրետանու պետ։ Այս պաշտոնում Գուբսկին ծավալեց ոչ մայն բուռն վարչարարական գործունեություն, այլև ականավոր մարտական։ Արդահանի գրավման ժամանակ իր ղեկավարած հրետանու ցուցաբերած «փայլուն գործողությունների» համար 1877 թ․ հուլիսի 31-ին պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով։ Մայիսի 5-ին, ղեկավարելով ռուսական դիրքերում տեղակայված ջոկատները, տվել է վերջիններիս անհրաժեշտ ուղղությունները՝ նպաստելով գորհի հաջողությանը: Երբ զորքերը սկսեցին գրոհը՝ նա հրամայեց առաջ քաշել 39-րդ հրետանային բրիգադի 1-ին ջոկատը, որը ճշգրիտ նշանառությամբ ստիպեց հակառակորդին դադարեցնել կրակը:
Մասնակցել է հունիսի 13-ին տարվող Զիվինի ճակատամարտին և հոկտեմբերի 3-ին Ալաջայի բարձունքներում Մուխթար փաշայի բանակի ջախջախմանը, որտեղ Գուբսկին, որ ղեկավարում էր Ավլիարի գնդակոծումը, առաջիններից մեկն էր, որ բարձրացավ գագաթ, շրջելով գրավված թուրքական զենքերը, լիցքավորեց ու կրակեց փախուստի դիմած թուրքերի ուղղությամբ։ 1877թ. հոկտեմերի 27-ին Գուբսկին պարգևատրվեց Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանով (շքանշանակիրների ցուցակով N545). «Հոկտեմբերի 3-ին թուրքերի հետ ճակատամարտում ցուցաբերած գերազանց արիության և քաջության դիմաց Ալաջայի բարձունքներում Մուխթար փաշայի բանակի ջախջախման ժամանակ, որտեղ հրետանին, իր անմիջական ղեկավարությամբ, փայլուն գործեց»։
Ֆյոդոր Ալեքսեևիչ Գուբսկին մահացել է 1878թ․ փետրվարի 14-ին տիֆից Հասան-Կալեում, պատերազմական գործողությունների ավարտից ընդհամենը 5 օր առաջ։ Հասան-Կալեն հինավուրց բերդ է Արևմտյան Հայաստանում (Կարինից ՝ ներկ. Էրզրումից 35 կմ դեպի արևելք)։
Ծառայության ժամանակ պարգևատրվել է հետևյալ շքանշաններով․ Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի(1862), Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի (1865), Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի (1869), Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի (1875), Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի (1877), Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի (1877)։
Սկզբնաղբյուր: https://ru.wikipedia.org/wiki/Губский,_Фёдор_Алексеевич
Спасибо!
Теперь редакторы в курсе.