Կոորդինատները:  40.738815N, 44.866075E

Համառոտ նկարագրություն։ Եվգենիյ Եվգենիևիչ Վիշինսկի (13 հուլիսի 1873 — 1920)- գեներալ- լեյտենանտ, Երևանի 13-րդ  լեյբ –գրենադերական Ցար Միխաիլ Ֆյոդորովիչի գնդի հրամանատար, Գեորգիևյան շքանշանակիր։ Ռազմական արևելագետ, զբաղվել է Անդրկովկասի և Թուրքիայի ուսումնասիրություններով։  

Մանրամասն նկարագրություն:

Եվգենիյ Եվգենիևիչ Վիշինսկին ծնվել է 1873 թվականի հուլիսի 19-ին Սուվալկայի նահանգի ժառանգական ազնվականների ընտանիքում։ Կրթությունը ստացել է Սուվալկյան դասական գիմնազիայում։ Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի հետևակային յունկերական ուսումնարան ռազմա-ուսումնարանական կուրսով, ավարտել է դասընթացը առաջին կարգով։ Դրանից հետո ընդունվել է Գլխավոր շտաբի Նիկոլայևսկի ակադեմիա։ 

Ծառայության է անցել 23․09․1892 թ․ 2-րդ Կովենսկի բերդային հետևակային գումարտակում՝ որպես շարքային։ Պոդպորուչիկ (08.08.1894-ից), պորուչիկ (07.08.1897-ից), շտաբս-կապիտան (06.05.1900-ից)։

1900 թվականին ուսումնառության մեջ գերազանց առաջադիմության համար արժանացել է շտաբս-կապիտանի կոչմանը Գլխավոր շտաբին կից և նշանակվել ծառայության Կովկասյան ռազմական շրջան։ Կովկասի ռազմական շրջանի առաջադրանքների գծով օբեր-սպա (08.01.1901-17.04.1905)։ Կապիտան (14.04.1902-ից)։ Վաշտի ցենզային հրամանատարությունն իրականացրել է Կովկասյան 3-րդ շարային գումարտակում (08.11.1904-08.11.1905)։ Փոխգնդապետ (17.04.1905-ից)։ Կովկասյան ՌՇ-ի առաջադրանքների գծով շտաբ-սպա (17.04.1905-09.03.1906)։ Կովկասյան ՌՇ-ի շտաբի ավագ ադյուտանտ (09.03.1906-08.10.1908)։

Գումարտակի ցենզային հրամանատարությունն իրականացրել է Երևանյան 13-րդ լեյբ-գրենադերական գնդում (19.05.-28.09.1908)։ Զբաղեցրել է Էրզրումում Ռուսական հյուպատոսարանի քարտուղարի պաշտոնը՝ «նադվորնի խորհրդականի» (надворный советник) աստիճանում (08.10.1908-09.05.1914)։

Նշանակվել է Երևանյան 13-րդ լեյբ-գրենադերական գնդի հրամանատար  (19.04.1915-19.02.1916)։ Հրամանատարության կարգադրությամբ եղել է մի շարք գործուղումներում․Գլխավոր շտաբի սպայական կազմի հետ դաշտային ուղևորություններում, ընդհանուր ճամբարային հավաքներում, փորձնական զորահավաքի դիտարկման հանձնաժողովներում, հետևակի և հեծելազորի հրամանատարության փորձարկման հանձնաժողովներում, Սամուրսկի գնդի անկարգությունների հետաքննության հանձնաժողովում, Շուշի քաղաքում՝ Շուշիի, Զանգեզուրի, Կարյագինի և Ջևանշիրի գավառների զորքերի շտաբի հրամանատարի պարտականությունները կատարելու համար, Երզնկա քաղաքում՝ 1917թ․ դեկտեմբերի 1-ին թուրքերի հետ հաշտության բանակցություններ վարող հանձնաժողովի ներկայացուցիչ։

Կովկասյան բանակի շտաբի ղեկավար (09.06.1917-ից)։ Առանձին հայկական կորպուսի շտաբի ղեկավար (05.03.1918-ից)։

Վախճանվել է  30.09.1918թ․ հայկական Դիլիջան քաղաքում, որտեղ և հանձնվել է հողին ուղղափառ եկեղեցու բակում։ Ե՛վ եկեղեցին, և՛ գերեզմանը կորսվել են սողանքների հետևանքով 20-րդ դարի կեսին։

Պարգևներ

Սբ.Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1903); Սբ. Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1906); Սբ.Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (25.01.1908); (16.01.1915); Սբ.Վլադիմիրի 3-րդ աստիճան (23.01.1915); Սբ.Վլադիմիրի 3-րդ աստիճան, Գեորգիևյան զենք (13.10.1916); Սբ. Աննայի   1-րդ աստիճանի շքանշան` սրերով, Սբ.Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (Կովկասյան ռազմաճակատի հրաման 13.05.1918 №95):

Աղբյուրը՝ ՀՀ Ազգային արխիվի նյութեր