Կարմիր կամուրջը երևանի ամենահին կամուրջներից է։ Կառուցումը սկսվել է XII դարում, սակայն նրա մասին առաջին հիշատակությունը թվագրվում է VI դարով։ Այն Հրազդան գետի (հնում Զանգու) միակ անցումն էր, որը միացնում էր Երևանի բերդն ու Արարատյան դաշտավայրը, նրանով էր անցնում Մետաքսի մեծ ճանապարհը։

1679թ․ հին կամուրջն ավերվել էր երկրաշարժից, սակայն արդեն 1680թ․ այն վերականգնվել է։ 1851թ․ ռուս ինժեներների կողմից անցակցվել էին կամրջի վերանորոգման աշխատանքներ՝ արտաքին տեսքի պահպանմամբ։  «Կարմիր կամուրջ» անվանումը կապված է հրաբխային տուֆի գույնի հետ, որից այն կառուցված է։ Մինչև 1940-ական թվականները՝ Հաղթանակի կամրջի կառուցումը, Կարմիր կամուրջը Հրազդան գետի միակ կամուրջն էր, որը կապում էր աջ և ձախ ափերը։

Մանրամասն նկարագիր

Կարմիր կամուրջ, որը հայտնի է նաև որպես Հրազդանի հին կամուրջ կամ Խոջա Փլավի կամուրջ՝ Հրազդան գետի փլված կամուրջ է Երևանում։ Կարմիր անվանումը ստացել է հրաբխային տուֆի անունից, որից և կառուցվել է։ Հայտնի է նաև խոջա Փլավի կամուրջ անվանմամբ՝ ի պատիվ Քանաքեռի մեծահարուստ վաճառական խոջա Փլավի, ով գումար էր հատկացրել կամրջի վերանորոգման համար։

Կամրջի ընդհանուր երկարությունը 80 մետր է, բարձրությունը՝ 11մ։ Կամուրջն ունի 4 թռիչք՝ երկուսը մեջտեղում, մյուս երկուսն էլ՝ Հրազդան գետի ափերին մոտ։  Հենասյուներում ոռոգման ջրի համար ջրատարներ էին փորվել։ Կամրջի սրածայր կամարները, ինչպես նաև հենքի ստորին մասերը կառուցված են սրբատաշ տուֆից, իսկ վերնամասն ու ամբարտակը՝ շաղախով ամրացված կղմինդրից՝ ձևավորելով գեղատեսիլ ֆոն։ Նախկինում այդտեղ այլ կամուրջ է եղել և ունեցել է անչափ կարևոր նշանակություն, քանզի իրար է կապել Երևանի բերդն ու Արարատյան դաշտավայրը և դրանով են անցել միջնադարյան քարավանային ուղիները։ 1679թ․ կամուրջն ավարեվել է երկրաշարժից։ Հետագա ժամանակահատ

վածներում այն պարբերաբար վերակառուցվել և նորոգվել է։ 1851թ․ այն հիմնանորոգվել է՝ վերածվել երկթռիչք կամրջի, ծայրերին՝ ջրատարներ։ Հաղթանակի կամրջի շինարարությունից հետո կամուրջը կորցրել է իր գործնական նշանակությունը և լքվել։ Ներկայումս տարվում են վերանորոգման աշխատանքներ։

Ամռանը Հրազդան գետը գրեթե ցամաքում է և ներքևում կարելի է տեսնել պարսկական մզկիթի փլատակներ և գաղտնի թունել, որը Կոնյակի գործարանից տանում է դեպի կիրճի մյուս ափ։