Վլադիմիր Պերեկրյոստովը ծնվել է Պոլտավայի նահանգում։ Ավարտել է Պոլտավայի Պետրովսկի կադետական կորպուսը 1900 թվականին, Կոնստանտինովյան հրաձգային ուսումնարանն ու Կիևի ռազմական ուսումնարանը։
Սարդարապատի հերոսամարտի մասնակից է։ Սարդարապատի հերոսամարտը տեղի է ունեցել 1918թ մայիսի 21-28-ը Առաջին աշխարհամարտի ժամանակ հայկական զինվորական ուժերի ու կամավորների՝ մի կողմից, Հայաստան ներխուժած թուրքական զորքերի միջև՝ մյուս կողմից Սարդարապատ (խորհրդային շրջանում քաղաքն անվանվել է Հոկտեմբերյան, ներկայումս քաղաքին վերադարձվել է Արմավիր հին անվանումը) երկաթգծի կայանի շրջանում։ Սարդարապատի հերոսամարտում եղել է հետևակային պարտիզանական կորպուսի հրամանատար։ Ալեքսանդր Շնեուրը, շտաբի պետը, պատմելով մայիսի 26-ի կատաղի մարտի մասին, իր հուշերում գրում է․«Աջ թևում առաջանում էին պարտիզանական գնդերը (գնդապետ Պերեկրյոստովը), կենտրոնում պատրաստվում էր հարվածն իր վրա վերցնել Պողոս Բեկ-Փիրումյանի 5-րդ գունդը։ Աջից գրոհում էին մշեցիների ջոկատներն ու աշխարհազորայինները՝ Պանդուխտ Սեպերյանի գլխավորությամբ։ Իսկ դրանից առաջ, ինչպես և պլանավորված էր, իր հանկարծակի հարվածները հասցրեց թուրքերի թիկունքում Կարո Քասաբաշյանի խզնաուզի ջոկատը․․․»։ Թուրքական զորքը գլխովին ջախջախվեց։ Հաջորդ երկու օրերին հայկական զորքն ու աշխարհազորայինները հետապնդում էին նահանջող թշնամուն։
Թաղվել է Դիլիջանի Ռուս ուղղափառ եկեղեցու բակում, որը խոնարհվել է 20-րդ դարի սկզբին սողանքի հետևանքով։
Спасибо!
Теперь редакторы в курсе.