Կարմիր ամրությունը Ռուսական կայսերական ժամանակաշրջանի պաշտպանական կառույցներից է, որը կառուցվել է 19-րդ դարի կեսերին Գյումրի քաղաքի տարածքում։ Ամրությունը պատկանում է ռուսական բանակին, տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում Սև ամրությունից ոչ հեռու։

Կարմիր ամրությունը կլոր աշտարակ է 20 մետր տրամագծով՝ շրջապատված հզոր պատերով 350 մետրանոց հնգաթևի պարագծով։ Շինարարությունը սկսվել է 1830 թվականին և ավարտվել 1864-ին։

Շինությունը կառուցված է կարմիր տուֆից։ Ստորգետնյա ուղիներն այն միացնում են Սև ամրության հետ։ Երկու կառույցն էլ պատկանել են Ռուսական կայսրությանը, իսկ այժմ դրանց տարածքում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, որն ամենամեծն է Հայաստանում։

Կարմիր ամրությունը, ինչպես նաև Սև ամրությունը մասնակցել են ռազմական գործողություններին։ Հյուսիսային ամրությունն այժմ էլ է հանդիսանում ռազմական օբյեկտ։