Վանաձոր քաղաքը գտնվում է Լոռու մարզում՝ ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Ռուսական Կայսրության պաշտպանական զորքերի համար շատ կարևոր ռազմավարական տեղանքում։

Մանրամասն նկարագիր

Լոռի – Փամբակի շրջանը միացավ Ռուսական Կայսրությանը Գյուլիստանի պայմանագրով։ 1826թ․ Վանաձոր (հնում Ղարաքիլիսա) բնակավայրն ամբողջովին ավերվեց Հասան խանի կողմից ռուս-պարսկական պատերազմի ընթացքում։

1849թ․ քաղաքը մտավ Ռուսական կայսրության Երևանի նահանգի կազմի մեջ։ Իր նոր վարչական կարգավիճակին համապատասխան Ղարաքիլիսան լցվեց Կարսից, Արդահանից, Կարինից (Էրզրում), Դարոյնքից (Բայազետ), ինչպես նաև Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներից գաղթած հայ ընտանիքներով։   

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում  պահպանվել է ներկայումս ավերված  ռուսական ռոտոնդայի լուսանկարը, որտեղ անց են կացվել հրապարակային ներկայացումներ ռուսական զինվորականների, կազակական հեծելազորի համար։ Ռոտոնդան – կլոր հատակագծով շինության կոմպոզիցիոն տեսակ է, որը որպես կանոն շրջապատված է սյուներով և ծածկված է գմբեթով։ Սակայն Վանաձորի այս կառույցն իր ճարտարապետությամբ նման չէ ռոտոնդայի։ Բայց պատմության մեջ այն պահպանվել է հենց այդ անվանմամբ:

Փլուզված ռոտոնդայի տեղում այժմ խոյանում է Սուրբ Գրիգոր Նարեկացու եկեղեցին, որից ոչ հեռու կարելի է տեսնել Ռուսական Կայսրության ժամանակաշրջանի զորանոցներ։