Ազգությամբ սերբ Դմիտրի Ստոյանովիչ Տոմիչն ավարտել է Սանկտ- Պետերբուրգի ռազմական դպրոցը։
Դմիտրի Տոմիչի մարտական ուղին կապված է Կովկասյան ճակատի 6-րդ հրաձգային գնդի հետ՝ ուղղված թուրքերի դեմ։ Տոմիչն իր ստորաբաժանման հետ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Կարսի և Արդահանի ազատագրման մարտերին։
Պատերազմի ավարտից հետո Տոմիչը նշանակվում է Դիլիջանում տեղակայված կայազորի պետ։ Այդպես 19-րդ դարի 80-ական թվականներից Տոմիչը հաստատվում է հայկական Դիլիջան քաղաքում, որտեղ ամուսնանում է ռուս Լիդայի հետ։ Ունենում են 10 երեխա՝ 3 որդի, 7 դուստր։
Լիդան երկար տարիներ ռուսաց լեզու է դասավանդել Դիլիջանի դպրոցում։ Նրա միջնեկ որդին՝ Օլեգը, գնացել է հոր հետքերով՝ դարձել զինվորական։ Կադետական դպրոցն ավարտելուց հետո նա ծառայել է ռուսական բանակում՝ որպես վաշտի հրամանտար, հետո շարունակել ծառայությունը հայկական հեծելազորային գնդի 2-րդ դիվիզիոնում։
Դեռ Կարսում Դմիտրի Տոմիչը մտերմիկ հարաբերություններ է պահպանել լուսանկարիչ Վիսոչկինի հետ, ով հետագայում նույնպես տեղափոխվել է Դիլիջան։
Դմիտրի Ստոյանովիչ Տոմիչը թաղված է եղել ուղղափառ եկեղեցու բակում։ Եկեղեցին խոնարհվել է 1950 թվականին սողանքի պատճառով:
Սկզբնաղբյուր:
Харатян, Дилижанская грядка Армении. – Ер.: Мекнарк, 2009
Спасибо!
Теперь редакторы в курсе.