Կորսված փայտե եկեղեցի։ Գտնվել է Ստեփանավանի ներկայիս Մշակույթի տան տեղում։ Կառուցված է եղել 1832-1841 թթ․։ Խոնարհման տարեթվիը հայտնի չէ։ Հավաստի պատկեր չի պահպանվել, եղածն էլ կասկածելի է թվում։ Լոռի-Փամբակի երկրաբանական թանգարանում (ք․ Վանաձոր) պահպանվել է Սբ․Գևորգ Զորավարի հին սրբապատկերը՝ ենթադրաբար Ստեփանավարի զինվորական եկեղեցուց։ Ընդհուպ 1917թ․ հեղափոխությունն այս տարածքով բազմաթիվ առևտրական ճանապարհներ են անցել, և այդ իսկ պատճառով կառացուվել են բազմաթիվ իջևանատներ։

Ռուսական կայսրությանը միանալուց հետո 1828թ․ այստեղ կառուցվեց ամրոց։ Իսկ 1832 թվականին պաշտոնաթող զինվոր Բոբիրն այստեղ կառուցեց եկեղեցի ի պատիվ Սուրբ Գևորգի, որը հետագայում՝ 1832թ․ ընդլայնվեց մինչև 150 մարդ։ Ըստ ավանդության այստեղ է գտնվել նաև ռուս պոետ, գեներալ-լեյտենանտ Դենիս Դավիդովը։ Իսկ ներկայիս Մշակույթի պալատի տեղում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցում պսակադրվել է դեկաբրիստ Վ․Ֆ․Ռաևսկու որդին։

Ընդհուպ վերջերս Ստեփանավանի ռուսական գերեզմանոցում գտնվում էին ռուս կազակների գերեզմաններ, որոնք մասնակցել էին ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներին, ինչի մասին են վկայում չուգունե սալիկների վրա պահպանված գրառումները։ Ցավոք, գերեզմանոցի տարածքի վաճառքից հետո սալիկները չեն պահպանվել։