Կոորդինատները՝ 40.2241308 N, 44.5452861 E
Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու գլխավոր տաճարը գտնվում է Երեւանում: Սուրբ Աստվածածին եկեղեցին տեղակայված է Քանաքեռ վարչական շրջանում։ Տաճարը կառուցվել է ի հիշատակ Երևանի բերդի գրավման (1827 թվականի հոկտեմբերի 1)՝ Սուրբ Աստվածածնի բարեխոսության օրը։
Եկեղեցին կառուցվել է 20-րդ դարի սկզբին՝ 1830 թվականի ռուսական եկեղեցու տեղում, ճարտարապետ Ֆյոդոր Վերժբիցկու նախագծով՝ հատուկ Կուբանի կազակական զորքի Պոլտավայի 1-ին գնդի համար։ Նրանց զորանոցները եկեղեցուց ընդամենը մի երկու կիլոմետր հեռավորության վրա էին: Եկեղեցին օծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1916 թվականին:
Մանրամասն նկարագրություն
1827 թվականի հոկտեմբերին այդ վայրերում տեղի է ունեցել ռուսների և պարսիկների արյունահեղ ճակատամարտը, որի ընթացքում ռուսներն ազատագրեցին Երևանը պարսիկներից։ 1828 թվականից ի վեր Կուբանի կազակական զորքերին պատկանող առաջին Պոլտավական գունդը տեղակայվել է Քանաքեռ գյուղում։ Ի սկզբանե նրա համար կառուցվել էր ժամանակավոր եկեղեցի 1906թ.: Ճարտարապետ Ֆյոդոր Միխայլովիչ Վերժբիցկին մշակել էր ռազմական եկեղեցիների տիպային նախագիծ, որով Ռուսաստանում մինչև 1917 թվականը կառուցվել է առնվազն վաթսուն եկեղեցի։ 10 տարի անց կառուցվեց և օծվեց մշտական տաճարը։ Քանաքեռի տաճարի հետ միաժամանակ կառուցվել է վեց շենք՝ սպաների և հոգևորականների տներ, զորանոցներ:
Ֆյոդոր Վերժբիցկու նույն տիպային նախագծով կառուցվել է Սուրբ Արսենի ռուսական եկեղեցի Գյումրի քաղաքում՝ Կազաչի պոստի տարածքում։
ԽՍՀՄ օրոք տաճարը զրկվեց գմբեթից ու խաչից և վերածվեց հոսպիտալի, ապա՝ պահեստի։ Եկեղեցին վերադարձրեցին հավատացյալներին միայն 90-ականներին՝ արդեն անկախ Հայաստանի օրոք։ 2000 թվականին եկեղեցին հիմնովին վերանորոգվել է, ավելացվել են զանգակատունը և գմբեթը, որոնք նախատեսված չեն եղել կառուցման ժամանակ։
2010 թվականից այստեղ է պահպանվում Վլադիմիրի Սուրբ Տիրամոր սրբապատկերը՝ ստեղծված հայ գեղանկարիչների կողմից: Այն ընծա է մոսկովյան պատրիարք Կիրիլի և Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից:
Спасибо!
Теперь редакторы в курсе.