Պրիվոլնոյեն՝ Լոռու մարզի ռուսական մի քանի գյուղերից մեկն է։ Պրիվոլնոյեն հիմնադրվել է XIX դարի առաջին կեսին պաշտոնաթող զինվորական ցածր աստիճանավորներից և Ռուսաստանի կենտրոնական նահանգներից գյուղացի — վերաբնակիչներից։ Ըստ մի վարկածի, որը համարվում է հիմնական, գյուղի անվանումը տվել են առաջին վերաբնակիչները, ովքեր հարազատներին հաղորդել են, որ այստեղ լավ են ապրում, վայելուչ (ռուսերեն «привольно»)։ Ըստ այլ վարկածի, գյուղն անվանակոչել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը, ով դեպի էրզրում կատարած իր ճանապարհորդության ժամանակ անցել է այս վայրերով և զմայլվել երկրամասի գեղեցկությամբ։ Պրիվոլնոյե գյուղի կենտրոնում գտնվում է Միքայել Հրեշտակապետի ուղղափառ եկեղեցին։ Այն կառուցվել է 1875 թվականին Իոհանն Մանսվետովի և գյուղի բնակիչների ջանքերով Կովկասի փոխարքա մեծ իշխան Միխայիլ Նիկոլայևիչի ու Հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու Վրաստանի էկզարխ արքեպիսկոպոս Եվսեբիոսի (Իլյինսկու) օորոք և պահպանվել է մինչ օրս։ Հուշարձանն իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ կառույց ներքին պլանային կոմպոզիցիայով խաչի տեսքով։ Զանգագատանը երեք զանգ է։ Ամենամեծը՝ անվանականն է, որի վրա ձուլված է «Архангел Михаил. Село Привольное» («Միքայել Հրեշտակապետ։ Գյուղ Պրիվոլնոյե»)։ Մյուս երկու զանգն ավելի փոքր են։

Զանգակատան վրա երեք զանգ է: Ամենամեծը՝ անվանական է, մակագրված՝ «Միքայել ՀրեշտակԵկեղեցու առաջին սպասավոր Մանսվետովը կնքել է իր մահկանացուն 1914 թվականին, թաղված է մեծ սրահում։
1920-1930-ական թվականներին եկեղեցին փակվեց։ Գլխավոր զանգը ժամանակին նետվել էր զանգագատնից և ճաքել։ Հավատացյալները հետապնդվում էին։ Շինությունը վերածվեց պահեստի, որտեղ ցորեն էին պահում։ Խորանն անհետացավ պարկերի տակ, սրբապատկերները հավաքեցին, ժամերգությունը դադարեցվեց։
1990-ական թվականներին եկեղեցին սկսեցին դարձի բերել, սկսվեց վերանորոգումը, սակայն աշխատանքները դադարեցին միջոցների բացակայության պատճառով պատերը նկարազարդելու փուլում։
Պրիվոլնոյե գյուղի բնակիչների մեծ մասը կազմում էին Ռուսական կայսրության ծայրամաս աքսորված կամ վերաբնակեցված մոլոկանները։ Գյուղում այսօր էլ ապրում է մոտ տասը զտարյուն ռուս ընտանիք, կան նաև խառնամուսնություններ։ Ռուզաննա Թոմեյանի ջանքերով գործում է թատերական խմբակ ռուսերեն լեզվով։ Տոն օրերին Միքայել հրեշտակապետի եկեղեցում, սպասավորի բացակայության պատճառով ժամերգությունն անցակցնում են կանայք՝ միացնելով հեռարձակում կամ ձայնագրություն։

Աղբյուրները՝
https://russia-armenia.info/node/8183
http://www.holytrinitymission.org/books/russian/history_church_v_rusak.htm#_Toc28222295