Կոորդինատներ: 40.7869N, 43.8271E
Համառոտ նկարագրություն:
Եկեղեցին հիմնադրվել է 1837թ․ Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ի ներկայությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1842թ․։ Նույն տարում տաճարն օծվել է և այնտեղ անցկացվել առաջին ժամերգությունը։ Ներկայումս Սուրբ նահատակ Ալեքսանդրայի եկեղեցին գործող է։ Այն գտնվում ՌԴ Պաշտպանության նախարարության 102-րդ ռազմաբազայի տարածքում։
Մանրամասն նկարագրությում:
Սուրբ նահատակ Ալեքսանդրայի եկեղեցու կառուցման հատակագիծը հաստատվել է անձամբ կայսր Նիկոլայ I-ի կողմից՝ 1836թ․։ 1837թ. Ռուսաստանից ժամանում է անձամբ կայսրը։ 1837 թ․ հոտկտեմբերի 4-ին նրա ներկայությամբ դրվում է եկեղեցու հիմքը։ Այդ նույն ժամանակահատվածում ռուսական ամրոցը ստացավ Ալեքսանդրապոլ անվանումը, ի պատիվ կայսեր կնոջ՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի։ Եկեղեցու նախագիծը մշակվել էր ինժեներ-գնդապետ Ռուդենկովի կողմից, ըստ որի, եկեղեցում պատարագի ժամանակ կարող էր գնտվել մինչև 800 զինվոր միաժամանակ։ Կառուցման աշխատանքները շարունակվեցին 5 տարի և 1842 թ․ եկեղեցին օծվեց։
Տաճարում առկա էին գեղանկարիչ Բրյուլլովի վրձնին պատկանող Սավաոֆ Տիրոջ սրբապատկերը (3․20 մ․X1․80 մ), որը նվիրաբերել էր կայսր Նիկոլայ 1-ը, և անհայտ անձի կողմից նվիրված արժեքավոր խաչվառներ «Ի հիշատակ 1877 թ․ մայիսի 6-ին Արդահան քաղաքի գրավմանն» գրառմամբ։ Ուշագրավ է «Ալեքսանդրա» անունների փախկապակցվածությունը։ Ինչպես արդեն նշվել էր, ամրոցը անվանվել էր ի պատիվ կայսր Նիկոլայ I-ի կնոջ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի, իսկ եկեղեցին օծվել է նրա երկնային հովանավոր սուրբ նահատակ Ալեքսանդրայի պատվին՝ հռոմեկան կայսեր Դիոկղետիանոսի տիկնոջ, ով քրիստոնեության ամենադաժան հալածողներից մեկն էր (3-րդ դարի վերջ)։
1918 թ․ մայիսի 25-ին թուրքական 160 հոգանոց ջոկատը ներխուժում է «Մեծ Ամրոցի» տարածք։ Կայազորի հիմական ուժերն այդ պահին գտնվում էին Ալեքսանդրապոլից դուրս։ Ամրոցում գտնվում էր զինվորական ընդամենը 2 դասակ, ինչպես նաև կայազորի սպայական անձնակազմի կանայք ու երեխաները, ովքեր դուրս եկան բերդի պահեստային դարպասներից և թաքնվեցին Ախուրյան գետի կիրճում։ Եկեղեցին տեսնելով՝ թուրքերը որոշում են պղծել ուղղափառ սրբավայրը: Սակայն գնդի քահանա Մատվեյ Միրոնովը հասցնում է փակել պատուհանների բոլոր փողկերն ու վանքի ծանր դուռը։ Դռները բացելու թուրքերի բոլոր փորձերն աապարդյուն էին նույնիսկ փոքր հրետանու կիրառումից հետո։ Այդ ժամանակ թուրքերը հրկիզում են եկեղեցին։ Քաջ և արի քահանա Մատվեյ Միրոնովն այրվում է եկեղեցու հետ միասին։
Ի հիշատակ այդ իրադարձությունների եկեղեցու պատին ցուցանակ է փակցված․ «1918 թ․ ռուսական բանակի գնդի քահանա Մատվեյ Միրոնովն այրվեց Սուրբ նահատակ Ալեքսանդրա կայսրուհու եկեղեցու հետ միասին, չբացելով դռները թուրք բռնազավթիչներին»։
90 տարի եկեղեցին գտնվում էր կիսաքանդ և այրված վիճակում։ 2008թ․ նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հովանավորության ներքո սկսվեցին վերականգնողական աշխատանքները, և 2009թ․ մայիսի 8-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլի օրհնությամբ եկեղեցին օծվեց Մոսկվայի պատրիարքարանի արտասահմանյան հաստատությունների քարտուղար Եգորևսկի եպիսկոպոս Մարկոսի կողմից:
Այդ ժամանակից ի վեր տաճարն ապրում է լիարժեք հոգևոր կյանքով։ Օժտված զինծառայողներից ձևավորվել է եկեղեցական երգչախումբ և կազմակերպվել այցելություն ժամկետային զինծառայողների համար:
Նահատակ Ալեքսանդրա թագուհու տոնը մայիսի 6-ին է։ Եկեղեցում կան սրբապատկերներ՝ նվիրաբերված Ռուսատանի Դաշնության նախագահի կողմից, Նորին մեծություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլի կողմից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի և այլոց կողմից։
Спасибо!
Теперь редакторы в курсе.