Սուրբ Նիկոլայի տաճարը կորսված ուղղափառ ռուսական եկեղեցի է Երևանում։ Կառուվել է 1910 թ, քանդվել է 1930-ականների սկզբին։ Գտնվել է Երևանի կենտրոնական մասում՝ Շահումյանի հրապարակում։
Երևանում առաջին տաճարի նախագիծն էր, որ մշակվել էր քաղաքացիական ինժեներ Մ․Բույնովի կողմից, ներկայացվել էր 1891թ․։ Նախագիծը հաստատվեց 1894թ․ հուլիսի 5-ին, բայց կառուցումը հետաձգվեց։ 1901թ․ կազմակերպվեց հանգանակություն՝ նախահաշվով չնախատեսված ծախսերը փակելու համար։ Տաճարի կառուցումը սկսեց Վ․Միրզոևը, ավարտեց՝ Ի․Կիտինը։
Տաճարը կառուցված էր տեղական կարմիր և սև տուֆից։ Համաձայն պրոֆեսոր Հ.Խ.Խալփախչյանի հետազոտությունների՝ եկեղեցու հատակագծի առանձնահտկությունն առանձին խորանների առկայությունն էր՝ և՛ ռուս ուղղափառ, և՛ հայ առաքելական եկեղեցու պատարագներ մատուցելու համար։ Քառանկյան վերնամասում տեղակայված հորիզոնական քիվերն ավարտվում էին դեկորատիվ փոքր կամարներով: Եկեղեցու հատակագիծն իրենից ներկայացնում էր գրեթե հավասարակողմ խաչ, որի ծայրերին գավիթներ և խորաններ էին։ Սեյսմոկայունությունն ապահովելու համար տաճարի կոնստրուկցիաներն ամրացվում էին երկաթյա մասերով: Տաճարի ճարտարապետության մեջ զուգորդվում էին ռուսական և հայկական եկեղեցաշինության ավանդույթները:
1926թ․ եկեղեցին քանդվեց խորհրդային իշխանությունների հրամանով։ 1931թ․ նրա տեղում կանգնեցվեց քաղաքական գործիչ և հեղափոխական Ստեփան Շահումյանի արձանը։
Տաճարի պղնձե խաչը, որը պահպանել էր Օհանյան ընտանիքը (Երևան)՝ փոխանցվեց Ռուս ուղղափառ եկեղեցուն 2003թ. նոյեմբերի 30-ին:
Աղբյուրը՝ https://www.pravenc.ru/text/190125.html
Спасибо!
Теперь редакторы в курсе.