Եփրեմ Ա Ձորագեղցի (Տեր-Հովհաննիսյան)- Հայ Առաքելական եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոս և Վեհափառ հայր, 1809-1830թթ․ Էջմիածնի վանքի վանահայր։ Ռուսների օգնությամբ Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերականգման կողմնակից։ Սերտ հարաբերություններ էր պահպանում ռուսական ազատագրական շարժման առաջնորդների հետ։ Կովկասում առաջինն էր, ով պարգևատրվեց Ռուսական Կայսրության բարձրագույն Սուրբ Անդրեաս Առաքյալի շքանշանով։
Ծնվել է 1748 թ․ Ձորագեղ գյուղում։ Սովորել է Էջմիածնի ճեմարանում։ Երկար տարիներ եղել է եկեղեցու դեսպանը Հնդկաստանում։
1801-1809թթ․ եղել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդը։
1809 թ․ օգոստոսի 20-ին իշխան Հովակիմ Լազարյանը ներկայացնում է Եփրեմ Ա Ձորագեղցուն ցար Ալեքսանդր I-ին, ով պարգևատրում է նրան Սբ․ Աննայի I աստիճանի շքանշանով։
Սեպտեմբերի 12-ին Մոսկվայի հայկական եկեղեցում առաջին անգամ պատարագ մատուցվեց, որին ներկա էին կայսրն ու նրա ընտանիքը, ինչպես նաև կառավարության այլ ներկայացուցիչներ։
Պարսկական լծից ազատագրվելու եւ անկախ հայկական պետականության ստեղծման գործընթացը պայմանավորված էր Ռուսաստանի աջակցությամբ: Եփրեմը սերտ կապի մեջ էր ռուս-հայկական ազատագրական գործիչների հետ։
1810 թ․ նոյեմբերի 6-ին կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցու մահից հետո, ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, ինչը համընկավ 1804-1813թթ․ ռուս-պարսկական պատերազմական իրադարձությունների հետ։
1813թ․ հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի պայմանագրի կնքման ժամանակ հանդես է եկել որպես միջնորդ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։
Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցու միջնորդությամբ 1815 թվականին ցարական կառավարությունը վերացրեց Աղվանքի կաթողիկոսությունը, որի փոխարեն հաստատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ենթակա միտրոպոլիտությունը։ Կաթողիկոսը մեծ ջանքեր գործադրեց Մայր տաճարի պաշտպանության համար։
1813թ. վերաբացվեց Էջմիածնի ճեմարանը։
Չդիմանալով Երևանի Հուսեյն-Ղուլի-Խանի հարկային քաղաքականությանը՝ 1822թ. Եփրեմ Ա Ձորագեղցին հեռացավ Հաղպատի վանք, որտեղ մնաց մինչև 1826թ․։ Այնուհետև տեղափոխվեց Թիֆլիս, որտեղ ապրեց մինչև 1928թ.:
1828թ․ հունիսի 15-ին, Հայաստանի Ռուսաստանին միացումից հետո, վերադարձավ Էջմիածին։
1830թ․ առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է կաթողիկոսի գերագույն հոգևոր աստիճանից։
1834թ. Օշական գյուղի շրջակայքում կառուցում է ճակատամարտի հերոսներին նվիրված հուշարձան։
1831թ․ հունիսի 30-ին միսիոներական աշխատանքի, հոգևոր և բարոյական լուսավորության ակնառու ծառայությունների համար, ինչպես նաև Աստծուն, ցարին և Հայրենիքին երկար տարիների ծառայության համար Ամենայն հայող կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին պարգևատրվում է (առաջինը Կովկասում) Ռուսական կայսրության բարձրագույն Սուրբ Անդրեաս Առաջին Առաքյալի շքանշանով։
Մահացել է 1835 թ․ հունիսի 16-ին Վաղարշապատում։ Թաղված է Սբ․ Գայանե վանքի գերեզմանատանը։
Սկզբնաղբյուր:
Վ․ Թունյան, «Ամենայն հայող կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին»
Спасибо!
Теперь редакторы в курсе.