Կոորդինատներ՝ 4071585N, 4472928E
XIX դարի կառույց է՝ Սբ.Գայանե տաճարի տարածքում Էջմիածնում: Ենթադրաբար զորանոց է կամ իջևանատուն:
Էջմիածինը, գտնվելով Երևանից 20 կմ հեռավորության վրա հաճախ է վերածվել ռազմական գործողությունների թաթերաբեմի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ: Նրա տարածքում տեղակայված են եղել ռուսական զորքեր: Բ․Իզյումսկու «Իմ անտեսանելի ուղեկից» (М.: Молодая гвардия, 1981) գրքում պատմվում է, որ սբ․Գայանեի վանքում Թֆլիսից Թավրիզ ուղևորության ժամանակ գիշերել է ռուս գրող, դիվանագետ Ալեքսնադր Գրիբոյդեովը կնոջ՝ Նինայի հետ․ «Գրիբոյեդովին՝ Էջմիածին մուտք գործելուց դուրս եկան դիմավորելու Սբ․Գայանեի բոլոր բնակիչները։ Ղողանջում էին զանգերը, ծածանվում էին սրբապատկերներն ու բուրվառները, հանդիսավոր երգում էին վանականները»։ Գրիբոյեդովին դիմավորում էր կաթողիկոս Եփրեմը։ «Վանքի բարձր պարիսպը, իր կլոր աշտարակներով նման էր բերդապարսպի, մռայլ եկեղեցու բազմանկյուն գմբեթները, լռակյաց վանականները սև սքեմներով և սրածայր փակեղներով – այդ ամբողջը տանում էր դեպի հեռավոր միջնադար․․․»։
Ալեքսանդր Սերգեևիչը հրամայեց կազակային ջոկատին վրան խփել վանական պարսպից այնդին։ Իսկ ինքը՝ շքախմբի, ծառաների և բարեկամների հետ տեղավորվեց հրապարակից ոչ հեռու գտնվող քարե տանը։
Տարվում են տեղեկատվության որոնման աշխատանքներ։
Спасибо!
Теперь редакторы в курсе.