Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին կառուցվել է 1846 թվականին (այլ տվյալներով 1879թ․) Նիկոլաևկա գյուղի կենտրոնում։ Ներկայիս տեսքը ստացել է 1910-1914թթ․ վերակառուցումից հետո։
Թուրքմենչայի պայմանագրով Երևանի խանությունը դարձավ Ռուսական կայսրության մաս՝ Երևան վարչական կենտրոնով։ Իսկ 1849թ․ ձևավորվեց Երևանի նահանգը։
Հայաստանի ուղղափառ բնակչության հիմքը կազմել են ռուս զինվորական վերաբնակիչները, վարչարարները, նրանց ընտանիքների անդամները, ավելի ուշ՝ Ռուսաստանի ներքին նահանգներից վերաբնակեցված գյուղացիները։
Ստեփանավանից ոչ հեռու՝ Ամրակից գյուղում (ՀՀ Լոռու մարզ) պահպանվել է Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցին։ Նախկինում այս գյուղը անվանվել է Նիկոլաևկա՝ այն հիմնել էին Ուկրաինայի կազակները։ 1846թ․ Նիկոլաևկա կազակական ավանի հավատացյալների համար կառուցեցին փոքր եկեղեցի ի պատիվ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի։ Մեզ հասած շինությունը կառուցվել է հավանաբար 20-րդ դարի 10-ական թվակններին։ Այս ոչ մեծ շինությունն իրենից ներկայացնում է մոդեռնի ճարտարապետության նեոռուսական ուղղության գեղեցիկ նմուշ, որն իր ոճով մոտ է նկարիչ և ճարտարապետ Անդրեյ Պետրովիչ Ապլակսինի նախագծերին։ Խաչաձև եկեղեցու փոքր-ինչ երկարավուն թևքերն ունեն գլխիկներով ավարտվող սեպաձև տանիք։ Միջնամասում վեր է խոյանում բրգաձև շինությունը՝ եզերված փոքր հնգյակով։ Անկյունագծով կառուցված է նաև զանգակատունը։
Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկեղեցին բավականին տուժել է։ 1988 թվականից հանրապետական նշանակության պատմամշակութային այս կառույցը դադարեց գործելուց։ 2009թ․ համայնքի թույլտվությամբ եկեղեցու գույքը՝ սրբապատկերներն ու հոգևորականների հանդերձանքը փոխադրվել են Սուրբ Ալեքսանդրա նահատակի եկեղեցի և սուրբ Միխայիլի մատուռ։
Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Նիկողայոս Հրաշագործի հիշատակի օրը նշում է դեկտեմբերի 7-ին՝ հենց այն օրը, երբ Սպիտակի երկրաշարժից տուժեց իր անունը կրող եկեղեցին։
Спасибо!
Теперь редакторы в курсе.