Կազակները Ստեփանավանում հաստատվել են 19-րդ դարի սկզբին, քանի որ Ռուսական կայսրության և Պարսկաստանի սահմանագիծն անցնում էր Շիրակով և Լոռիով։ Կազակային զորքերը պաշտպանում էին սահմանը։ Շատերն այստեղ էին տեղափոխվել ընտանիքներով։ Ստեփանավանում մասնակիորեն պահպանվել են կազակների գերեզմանները։
Կազակներն Անդրկովկասում հասատավել են դեռևս 18-րդ դարում՝ ռուսական զորքերի կազմում Պյոտր I Կասպիական արշավանքի ժամանակ։ Իշխան Ցիցիանովի 1804 թվականի Երևանյան արշավանքի ժամանակ էքսպեդիցիոն կորպուսի կազմում կար 350 գծային կազակ։ 1807թ․ Ռուսաստանի և Պարսկաստանի սահմանագիծն անցնում էր Լոռիով և Շիրակով։ Երկրամասը պաշտպանող զորքերը կազմված էին Դոնի կազակական գնդից՝ 500 սուր, Թիֆլիսի գնդի երկու գումարտակից, կարաբիներների երկու ջոկատից։ Սակայն 19-րդ դարի պատերազմներն (1826-1828թթ․ ռուս-պարսկական, 1828-1829թթ․ ռուս-թուրքական, և հատկապես Ղրիմի պատերազմում կազակների մասնակցությունը) ազդեցին կազակների Անրդկովկասում, այդ թվում և Հայաստանում, տեղակայման վրա։ Ծառայությունն Անդրկովկասում, որը կապված էր ռազմական գործողությունների հետ, կազակների մոտ համարվում էր հարգի և անհարժեշտ։ Միևնույն ժամանակ օտարության մեջ ապրել ոչ բոլոր կազակներն էին ցանկանում։ Այդ իսկ պատճառով ենթակաների ռազմական ոգին բարձր պահելու նպատակով Անդրկովկաս էին ուղարկվում կազակների ամենահեղինակավոր հրամանատարները։ Այսպես, 19-րդ դարի 50-ական թվականների կեսերին այստեղ էր ծառայում Կովկասյան պատերազմի հերոս Յակով Բակլանովը։
Երևանի նահանգում կազակները հաստատվել են ռուսական գյուղերում՝ Ստեփանավանում (նախկին Ջալալօղլի), Պուշկինոյում, Նովոպոկրովկայում, մասամբ Պրիվոլնոյե գյուղում, ինչպես նաև Նովոալեքսանդրովկա զինվորական գյուղում։ Այս բնակավայրերում ապրող ռուս գյուղացիները Սարատովի, Տամբովի, Վորոնեժի, Պոլտավայի, Պենզայի, Մոսկվայի, Խարկովի նահանգներից էին։ 1858թ․ կազակների 26 ընտանիք, որ վերաբնակվել էին 1858թ․, հիմնեցին Նիկոլաևկա ավանը։ Ստեփանավանի հին քաղաքային գերեզմանոցում պահպանվել է կազակների մոտ 100 գերեզման։ Ցավոք դրանք խոտածածկ են։
Спасибо!
Теперь редакторы в курсе.