Սերգեյ Էլիզբարովիչ Արղության-Երկայնաբազուկ՝ կավալեր-գնդապետ, իշխան։
Ծնվել է 1836թ․ հունվարի 20-ին։ 1877-1878թթ․ ռուս-թուրքական պատերազմների մասնակից։
Իշխան Սերգեյ Արղության-Երկայնաբազուկը 1817-1864թթ․ Կովկասյան պատերազմի մասնակից էր։ 1861թ․ հունվարի 6-ից՝ ռազմական հաջողությունների համար՝ ենթասպա («պրապորշչիկ»)։ 1863-ից՝ պոդպորուչիկ։ 1877-1878թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ստացել է վիրավորում։ Նույն տարում մարտական գերազանցության համար ստացել է կապիտանի կոչում։ Այդ ստիճանում էլ հիշատակվում է 1879թ․ որպես Թիֆլիսի ռազմական գիմնազիայի տնտեսվար։ 1881թ․՝ մայոր նույն պաշտոնում։ 1883-ին բանակային հետևակի մայորի աստիճանում զբաղեցրել է Թիֆլիսի կադետական կորպուսի տնտեսվարի պաշտոնը։ 1884թ․ մայիսի 6-ից՝ փոխգնդապետ։
Մահկանացուն կնքել է 1906թ․ մայիսի 1-ին։ Թաղված է Սանահինի վանքապատկան գերեզմանոցում։
Спасибо!
Теперь редакторы в курсе.